«Ստոկ Սիթիի» հարձակվող Մայքլ Օուենն արդեն ապաքինվել է: Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, 32-ամյա անգլիացին արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ: Նա արդեն պատրաստ է մասնակցելու Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղին:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Օուենը դաշտում անցկացրել է ընդամենը 57 րոպե և նույնիսկ չի հասցրել սպառնալ մրցակցի դարպասին: