«Չելսիի» փլեյմեյքեր Օսկարը լոնդոնյան ակումբի հետ նոր պայմանագիր է ստորագրել: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2019թ-ի համար: Այս մասին հաղորդում է «կապույտների» պաշտոնական կայքը:
2012թ-ին Օսկարը «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվեց «Ինտերնացիոնալից»: «Չելսիում» իր առաջին մրցաշրջանի ընթացքում տաղանդավոր բրազիլիացին հաղթեց Եվրոպա Լիգան:
Ժոզե Մոուրինյոյի վերադարձից հետո 23-ամյա փլեյմեյքերը կարևոր տեղ ստացավ պորտուգալացու խաղային պլաններում: Հանուն Օսկարի, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչն անգամ հրաժարվեց երկրպագուների սիրելի Խուան Մատայից:
-Ես շատ ուրախ եմ: Ինձ դուր է գալիս խաղալ «Չելսիի» համար: Նախորդ պայմանագրիս լրանալուն երկու տարի կար, և ես 5 տարով երկարաձգեցի այն,- ասել է Օսկարը: