«Չելսիի» կիսապաշտպան Օսկարը կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքի մասին տպավորություններով:
-Ւնձ շատ է դուր գալիս Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելը: Նա աշխարհի լավագույն մարզիչներից է: Նա «Չելսիի» հետ շատ նվաճումներ է ունեցել, և ես շատ ուրախ եմ, որ նրա հետ աշխատելու հնարավորություն ունեմ:
Արդեն առաջին իսկ խաղերից Մոուրինյոյի ազդեցությունը թիմի վրա զգացվում է: Հույս ունեմ, նրա հետ միասին «Չելսին» կշարունակի աճել որպես թիմ, իսկ ես` որպես ֆուտբոլիստ:
Մոուրինյոն ֆուտբոլիստների հետ իրեն շատ վստահ է զգում, բայց նա նաև գիտի, որ իր աշխատանքը ճիշտ է կատարում: Ակնհայտ է, որ նա բարձրակարգ մասնագետ է,-նշել է Օսկարը: