«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի վերադարձը հետաձգվում է և նա չի կարողանա այս տարի օգնել «զինագործներին»:
Հիշեցնենք, որ 20-ամյա Ալեքսը ծնկի վնասվածք ստացավ Պրեմիեր Լիգայի առաջին տուրում՝ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում: Սկզբում Օքսլեյդ-Չեմբերլենի վերադարձը սպասվում էր նոյեմբերին:
Սակայն այժմ հայտնի է դառնում, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է վերադառնալ մարզումներին ոչ վաղ, քան դեկտեմբերի կեսերին: Իսկ դա նշանակում է, որ նա միայն հաջորդ տարվանից կարող է միանալ «Արսենալին»:
Ինչպես հաղորդում է Sunday Mirror-ը, այս վնասվածքի պատճառով Օքսլեյդ-Չեմբերլենը կարող է բաց թողնել նաև Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը: