«Արսենալի» դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին մերժել է լոնդոնյան ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու առաջարկը և պատրաստ է մրցաշրջանի ավարտից հեռանալ «Էմիրեյթսից»:
Լուկաշը բարձր մակարդակով անցկացրեց Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում «Բավարիայի» դեմ պատասխան խաղը: 28-ամյա լեհ դարպասապահի հանդեպ հետաքրքրություն կա եվրոպական տարբեր ակումբներից:
Ինչպես հայտնում The Telegraph-ը, «Արսենալը» Ֆաբիանսկիին երեք տարվա պայմանագիր էր առաջարկել՝ շաբաթական 50 հզր ֆունտ աշխատավարձով: Սակայն Լուկաշը չի ցանկացել մնալ պահեստայինների նստարանին: Նրա ծառայություններով հետաքրքրված եբ «Սևիլյան», «Վիլյառեալը», «Բազելը» և «Շալկե-04»-ը: Անձամբ Լուկասը նախընտրում է մնալ Անգլիայում: