«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին հերթական անգամ հստակեցրել է, որ չի պատրաստվում իր ներկայիս ակումբից հեռանալ և վերադառնալ հայրենիք:
22-ամյա իտալացու առաջին մրցաշրջանն «Էնֆիլդում» անհաջող ընթացավ` բազմաթիվ վնասվածքների պատճառով: Այդ իսկ պատճառով մամուլը վերջին օրերին ակտիվորեն լուրեր է տարածում Բորինիի` «Լիվերպուլից» հեռանալու մասին:
Սակայն Ֆաբիոն, ով ներկա դրությամբ մասնակցում է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, խոստովանել է, որ ակումբը փոխելու տարբերակներ չի փնտրում:
-Ես ցանկանու՞մ եմ տեղափոխվել արտասահման: Մարդիկ շատ բան չգիտեն իմ իրավիճակի մասին: Այսօր Իտալիայում ավելի շատ վստահում են արտերկրացիներին, քան երիտասարդ խաղացողներին: Ես ինձ լավ եմ զգում Անգլիայում, – Բորինիի խոսքերն է մեջբերում Sports-ը: