• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆաբիո Բորինին սկսել է լիարժեք մարզումները

Ֆաբիո Բորինի«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին ուսի վնասվածքից հետո այսօր անցկացնելու է իր առաջին լիարժեք մարզումը :

Բորինին «Էնֆիլդ» է տեղափոխվել անցած ամռանը «Ռոմայից» 10.5 մլն ֆունտով: Ընթացիկ մրցաշրջանն այնքան էլ հաջող չի դասավորվում ֆուտբոլիստի համար: Շարք վերադառնալով ոտքի կոտրվածքից հետո՝ արդեն փետրվարին Ֆաբիոն վնասեց ուսը:

Մինչդեռ այժմ 22-ամյա իտալացին, ով 16 խաղերում ընդամենը մեկ գոլի հեղինակ է դարձել, առողջական բոլոր խնդիրները լուծել է և միացել ընդհանուր թիմին:

«Այսօր իմ առաջին մարզումն է վնասվածքից հետո«,- ուրախ հայտնել է Բորինին թվիթերյան իր էջում:

Ավելացնենք, որ Ֆաբիոյի վերադարձը շատ կարևոր նորություն է «Լիվերպուլի» համար, քանի որ թիմի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսն ամենայն հավանականությամբ կորակազրկվի:

Հետաքրքիր փաստեր