Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն ժխտել է լուրերն այն մասին, թե իրեն առաջարկել են «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը:
«Ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի և երկրպագուների փոխադարձ ատելությունը, ինչպես նաև թիմի անհաջող ելույթներն ընթացիկ մրցաշրջանում ապացուցում են, որ իսպանացի մասնագետն ամռանը կհեռանա «Սթեմֆորդ Բրիջից»:
Սրա հետ կապված մամուլն այժմ խոսում է, թե ով կարող է գլխավորել «Չելսին» այս ամռանը: Այս ցուցակում է հայտնվել նաև 66-ամյա Կապելոն:
-Ես ոչ մի առաջարկ չեմ ստացել: Այժմ ես մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիր Ռուսաստանի հավաքականի հետ,- հայտնել է Կապելոն: La Stampa