Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իր կարծիքն է արտահայտել «Սանդերլենդի» գլխավոր մարզչի պաշտոնում Պաոլո դի Կանիոյի անհաջողության մասին:
-Դի Կանիոյի աշխատանքը «Սանդերլենդում» լավ սկսվեց, նրանք հաղթեցին «Նյուքասլի» հետ դերբին, սակայն հետո սկսեցին պարտություններ կրել:
Կարծում եմ, որ մարզչի համար շատ կարևոր է լավ հարաբերություններ ստեղծել խաղացողների հետ: Ֆուտբոլիստներն ասում էին, որ դի Կանիոն իրեն պահել է բռնապետի նման: Ես կարծում եմ, որ խնդիրը հենց դրանում էր:
Իմ կարծիքով, Ռոբերտո դի Մատեոն նրա համար լավ փոխարինող կլինի,- ասել է Կապելոն: