Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է Սէր Ալեքսի Ֆերգյուսոնի՝ կարիերան ավարտելու մասին կայացրած որոշումը:
-Մի քանի ամիս առաջ հանդիպել եմ նրա հետ, և այն ժամանակ նա ասաց, որ պատրաստվում է շարունակել կարիերան: Այնպես որ այս նորությունն ինձ համար անակնկալ էր:
Երեկ ես նորից եմ խոսել նրա հետ, և նա ասաց, որ իր աշխատանքում չափից մեծ է սթրեսը, իսկ միշտ հաղթելն էլ դժվար է: Այժմ նա պատրաստվում է կնոջ հետ շուրջերկրյա ճանապարհորդության մեկնել,- ասել է իտալացի մասնագետը: