«Տոտտենհեմը» հայտարարել է Ֆաբիո Պարատիչիի՝ ակումբի գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին։
Հիշեցնենք, որ այս շաբաթ ՖԻՖԱ-ն ընդլայնեց Պարատիչիի 30-ամսյա որակազրկման սահմանները ողջ աշխարհով։ Այդ պատժին Պարատիչին արժանացել էր իր նախկին ակումբի՝ «Յուվենտուսի» ֆինանսական խարդախություններին մասնակցելու համար։
Փաստորեն, Ֆաբիոն զրկվել է իր պարտականությունները կատարելու հնարավորությունից, ուստի 50 ամյա իտալացին համաձայնել է հեռանալ «Տոտտենհեմում» զբաղեցրած պաշտոնից։
Նշենք, որ ինքը՝ Պարատիչին, լիովին հերքում է իր մեղքը՝ հուսալով, որ իր հեղինակությունը մաքրի բողոքարկման միջոցով, որի դրական արդյունքով Ֆաբիոն կկարողանա վերադառնալ «Տոտտենհեմ»:
Պարատիչիի բողոքարկումը կքննվի ապրիլի 19-ին, տեղեկացնում է Sky Sports-ը։