«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կրկին քննադատել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին և վերջինիս խորհուրդ է տվել զբաղվել իր գործերով:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթի» – «Բարսելոնա» խաղից առաջ Մոուրինյոն հայտնեց, որ այս «Բարսելոնան» վատագույնն է վերջին տարիների մեջ:
Անմիջապես այդ խաղից հետո, որում կատալոնցիները հաղթեցին 0:2 հաշվով, Ֆաբրեգասը հայտնեց, որ Մոուրինյոն պետք է ձայնը կտրի: Այժմ Սեսկը պորգուգալացի մարզչին խորհուրդ է տալիս զբաղվել իր բուն գործերով:
-Նա պետք է խոսի միայն «Չելսիի» և նրա մասնակցությամբ խաղերի մասին: Ես չեմ կարծում, որ նա պետք է այլ բանի մասին խոսի: Դա ուղղակի իր գործը չի: Եթե նրան լսենք, ապա մենք պետք է դադարեինք ֆուտբոլ խաղալ, սակայն մենք գլխավորում ենք աղյուսակը, դուրս ենք եկել գավաթի եզրափակիչ, իսկ Չեմպիոնների Լիգայում գտնվում ենք լավ վիճակում,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: