«Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը վստահ է, որ իր թիմը չի կարող ընթացիկ մրցաշրջանն ավարտել առանց պարտության:
Շաբաթ օրը իսպանացին դարձավ «Կրիստալ Փելեսի» դեմ խաղում հաղթական գոլի հեղինակ (1:2): Այս պարագայում, մեկնարկային ութ տուրում «կապույտներն» ընդամենը երկու միավոր են կորցրել:
Ոմանք կարծում են, որ «Չելսին» կարող է կրկնել «Արսենալի» ձեռքբերումը, որը 2003/2004 մրցաշրջանն անցավ առանց պարտության: Սակայն Ֆաբրեգասը չի հավատում դրան:
-Մենք մեզ անպարտելի չենք զգում: 2003/2004 մրցաշրջանում «Արսենալն» անպարտելի էր, և ես կարծում եմ, որ դա չի կրկնվի,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում BBC-ն: