«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հուսով է, որ նոր մրցաշրջանում իր թիմը հաջողության կհասնի Չեմպիոնների Լիգայում:
Նախորդ մրցաշրջանում «ազնվականները» փայլուն հանդես եկան ներքին առաջնությունում՝ հաղթելով Պրեմիեր Լիգան: Սակայն Եվրոպայի կարևորագույն ֆուտբոլային առաջնությունից Ժոզե Մոուրինյոյի սաները դուրս մնացին փլեյ օֆֆի արդեն առաջին փուլից:
-Ես միշտ ասել եմ, որ Չեմպիոնների Լիգան նախորդ մրցաշրջանի գլխավոր հիասթափությունն էր: Ես թիմին 10 հնարավորից 8 կգնահատեի:
Ցավոք մենք դուրս մնացինք դեռ 1/8 եզրափակչից: Մենք չպարտվեցինք, սակայն դուրս մնացինք սեփական հարկի տակ բաց թողած գոլի պատճառով: Այս տարի պետք է ավելի լավ հանդես գալ: Մենք հարձակման գծում ունենք Ազար, Կոստա, Օսկար և Վիլլիան:
Եթե մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների Լիգան, ապա պետք է ավելի լավ խաղանք: Մենք պետք է հասնենք դրան,- ասել է Ֆաբրեգասը: Evening Standard