«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է Անգլիայում գտնվող իր ընկերներին, որ ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես հայտնի է, «Բարսան» մերժել է Ֆաբրեգասին գնելու «կարմիր սատանաների» երկու առաջարկներ, սակայն «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը չի կորցնում «Արսենալի» նախկին աստղին ձեռք բերելու հույսերը:
Մոյեսին վստահություն է ներշնչում Ֆաբրեգասի` Անգլիա վերադառնալու ցանկություն ունենալը: Համաձայն Daily Mail-ի, Սեսկն իր անգլիացի ընկերներին պատմել է, որ պատրաստ է ընդունել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկությունը:
Լուրերի համաձայն, Ֆաբրեգասին շատ է գրավում այն փաստը, որ նա կարող է նորից խաղալ «Արսենալում» իր թիմակից Ռոբին վան Պերսիի հետ: Բացի այդ, Սեսկը կարող է հույս ունենալ, որ այստեղ կանոնավոր խաղային փորձ կունենա, ինչը «Բարսելանայում» չէր ստանում:
Մոտակա ժամանակներս «Յունայթեդը» պետք է նոր առաջարկ անի իսպանացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար: