Կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ «Չելսիում» խաղալը, պարզվեց, հեշտ է:
Երեկ երեկոյան Ֆաբրեգասը մեծ դուր ունեցավ Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Բերնլիի» նկատմամբ տարած հաղթանակի մեջ: Սեսկը երկու արդյունավետ փոխանցում կատարելով՝ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
«Արսենալի» նախկին ավագը խոստովանում է, որ երբեք իրեն չէր պատկերացնում «Չելսիում», սակայն, պարզվում է, դա այնքան էլ դժվար չէ:
-Ինձ համար դա այնքան հեշտ էր: Առաջին օրվանից ինձ լավ ընդունեցին: Ես ինձ շատ լավ եմ զգում: Թիմում լավ մթնոլորտ է, և ես զգում եմ, որ առջևում մեզ լավ մրցաշրջան է սպասվում:
Ես երբեք չէի պատկերացնում, որ կխաղամ «Չելսիում», սակայն ֆուտբոլն անկանխատեսելի է,- ասել է Ֆաբրեգասը: Sky Sports