«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ իր թիմի ավագ Ֆաբրիսիո Կոլոչինին շարք կվերադառնա երկու շաբաթից:
Արգենտինացի պաշտպանը բաց թողեց անցած շաբաթ կայացած «Սուոնսիի» հետ խաղը, որում «Նյուքասլը» պարտվեց նվազագույն հաշվով: Այդ ժամանակ լուրեր հայտնվեցին, որ Կոլոչինիի ապաքինման համար կպահանջվի մեկ ամիս:
Սակայն Պարդյուն երեկ հայտնել է, որ արգենտինացու բացակայությունը կշարունակվի ընդամենը երկու շաբաթ: Այդ պարագայում Ֆաբրիսիոն բաց կթողնի «Անժիի» հետ խաղը՝ Եվրոպա Լիգայում և «Ստոկ Սիթիի» հետ խաղը՝ Պրեմիեր Լիգայում:
-Չեմ կարծում, որ պետք է անհանգստանալ: Նա բաց կթողնի ընդամենը երկու շաբաթ,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: