ՖԱ-ն սեփական հետաքննություն է սկսել կիսապաշտպան Սանդրո Տոնալիի նկատմամբ՝ խաղադրույքների արգելքը խախտելու կասկածանքով:
Տոնալին «Նյուքասլի» կազմում ընդամենը 12 հանդիպում անցկացրեց «Միլանից» 55 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո, նախքան Իտալիայում խաղադրույքների արգելքը խախտելու համար 10 ամսով որակազրկվելը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Տոնալին կարող էր շարունակել խաղադրույքներ կատարել այն բանից հետո, երբ անցած ամառ փոխեց ակումբը։
Եթե պարզվի, որ Տոնալին խաղադրույքներ է կատարել բուքմեյքերական գրասենյակներում, երբ նա արդեն համարվում էր «Նյուքասլի» խաղացող, ապա ՖԱ-ն կարող է խստացնել 23 ամյա իտալացու պատիժը:
«Նրանք (Ասոցիացիան) լիովին տեղյակ են, թե ինչ է տեղի ունենում, մենք լիովին համագործակցում ենք նրանց հետ: Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից լրացուցիչ պատժի վերաբերյալ ես ոչինչ չեմ կարող ասել, քանի ոռ չեմ կարող գուշակել ապագան: Ես գործ ունեմ միայն ներկայի և փաստերի հետ»,- ասել է «Նյուքասլի» գործադիր տնօրեն՝ Դեն Էշվորթը։