FA-ն կկազմակերպի լրացուցիչ ավտոբուսային երթուղի հունիսի 3-ին կայանալիք Անգլիայի գավաթի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման համար:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ FA-ն հրաժարվել է Անգլիայի գավաթի եզրափակիչը Ուեմբլիից տեղափոխել այլ վայր՝ չնայած այն հանգամանքին, որ երկաթուղայինների վարորդների գործադուլը նախատեսված է հենց հունիսի 3-ին։
Երկաթուղին տրանսպորտի հիմնական միջոցն է «Յունայթեդի» և «Սիթիի» երկրպագուների իրենց քաղաքից Լոնդոն հասնելու համար, սակայն ասոցիացիան գտել է լուծումը:
Եզրափակչի օրը ՖԱ-ն Մանչեսթերից Լոնդոն կգործարկի իր ավտոբուսային երթուղին, որի արժեքը կկազմի 60 ֆունտ մեկ մեծահասակի համար և 40 ֆունտ մեկ երեխայի համար (մինչև 16 տարեկան), հայտնում է Daily Mail-ը:
Որոշ մանրամասներ դեռ պետք է համաձայնեցվեն, այդ թվում՝ մեկնման կետերը, սակայն այս պահին հայտնի է, որ «Յունայթեդի» և «Սիթիի» երկրպագուները կանցնեն 400 մղոն հեռավորություն։
Բացի այդ, երկու ակումբներն էլ ստացել են եզրափակչի 30,500 տոմս՝ 45-ից 145 ֆունտ արժողությամբ, ինչպես նաև կազմակերպում են իրենց երկրպագուների ավտոբուսային փոխադրումները: