ՖԱ-ն սկսել է իր հետաքննությունը «Արսենալի» և «Լիվերպուլի» խաղացողների միջև վիճաբանության առնչությամբ:
Ասոցիացիային հետաքրքրող միջադեպը տեղի ունեցավ հենց այն բանից առաջ, երբ «Արսենալի» վինգեր Բուկայո Սական իրացրեց մրցավար Մայքլ Օլիվերի արձանագրած 11 մետրանոցը, որով «զինագործները» առաջ անցան 3-2:
11 մետրանոց նշանակելու Օլիվերի որոշումը բուռն արձագանք առաջացրեց երկու թիմերի խաղացողների մոտ, հատկապես զգացմունքային էին Ջորդան Հենդերսոնը, Գրանիտ Ջական և Գաբրիել Մագալյան:
Այս պահին պարզ չէ, թե ում և ինչ խոսքեր կարող էին վիրավորել այս փոխհրաձգության ժամանակ, սակայն միջադեպն այնքան լուրջ ստացվեց, որ եզրափակիչ սուլիչից հետո Օլիվերը զրուցել է երկու թիմերի գլխավոր մարզիչների հետ, և ՖԱ-ն անմիջապես սկսել է հետաքննությունը, ինչպես հայտնում է The Telegraph-ը: