«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հայտարարել է խաղային կարիերան ավարտելու մասին։
Ֆելաինին իր կարիերայի զգալի մասն անցկացրել է Անգլիայում, որտեղ նա ժամանել է 2008 թվականին՝ միանալով «Էվերթոնին»։
2013 թվականին Ֆելաինին հետևելով մարզիչ Դևիդ Մոյեսի օրինակին՝ տեղափոխվեց «Յունայթեդ»։ Այդ գործարքի արժեքը գնահատվում էր 27,5 միլիոն ֆունտ ստերլինգ։ 2018/19 մրցաշրջանի կեսին Ֆելաինին միացավ չինական «Շանդուն Տայշանին»:
Ֆելաինին չինական ակումբից հեռացել է նախորդ մրցաշրջանի վերջում։ Չկարողանալով այլ ապաստան գտնել՝ Մարուանը որոշեց կախել իր խաղակոշիկները, ինչի մասին նա հայտարարեց այսօր իր Instagram-յան էջում։
«Յունայթեդում» խաղալու ժամանակ Ֆելաինին մասնակցել է 177 հանդիպման դառնալով 22 գոլի հեղինակ։ Նա «կարմիր սատանաների» հետ նվաճել է Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը, Անգլիայի սուպերգավաթը և Եվրոպա լիգան։
Ֆելաինին Բելգիայի հավաքականի կազմում անցկացրել է 87 հանդիպում՝ մասնակցելով Աշխարհի երկու առաջնության