«Էվերթոն»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելայնին նշել է, որ այլ ակումբ տեղափոխության մասին կմտածի միայն մրցաշրջանի ավարտից հետո:
«Էվերթոն»-ի 24-ամյա բելգիացին իր փայլուն խաղով մի քանի հեղինակավոր ակումբի ուշադրության է արժանացել, այդ թվում նաև «Չելսի»-ի:
Ավելի վաղ Մարուանը հայտարարել էր, որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում:
Սպասվում է, որ այս հունվարին Ֆելայնիի համար իսկական պայքար կմղվի, սակայն ֆուտբոլիստը հասկացնել է տվել, որ իր կարիերան «Էվերթոն»-ում դեռևս ավարտված չէ:
-Իմ հանդեպ հետաքրքրությունների մասին տեղյակ եմ: Սակայն «Էվերթոն»-ը նույնպես հավակնոտ ակումբ է: Ես չեմ կարծում, որ նրանք ուղղակի կվերցնեն և կբաժանվեն իրենց լավագույն ֆուտբոլիստից: Մի օր կխաղամ աշխարհի լավագույն ակումբներից մեկում: Բայց ես համբերատար եմ: Ես չեմ պատրաստվում հենց հիմա լքել «Էվերթոն»-ը,- ասել է Ֆելայնին: ESPN