«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին ներողություն է խնդրել «Ստոկ Սիթիի» դեմ խաղում իր արարքի համար:
Այդ խաղում բելգիացին գլխով հարվածել էր «Ստոկի» ավագ Ռայան Շոուքրոսի դեմքին: Խաղի մրցավար Մարկ Հալսին անտեսել է այդ իրավիճակը, սակայն մրցավարի բացթողումը կուղղի Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան:
Ֆելայնին, ում այժմ սպառնում է որակազրկում 3 խաղում, ընդունել է իր մեխքը և ներողություն է խնդրել:
-Ես ներողություն եմ խնդրում Շոուքրոսից, իմ խաղընկերներից և երկրպագուներից:
Ես գիտեմ, որ իմ արածը ոչ կանոնադրային է: Դա ոչ պրոֆեսիոլան պահվածք էր իմ կողմից: Նաև ուզում եմ ներողություն խնդրել մարզչից,- ասել է Ֆելայնին: