«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խորհուրդ է տալիս Դենին համբերություն պահպանել:
Այս մրցաշրջանում «Յունայթեդ»-ի կազմը համալրեց Վան Պերսին, լավ մարզավիճակում է Խավիեր Էրնանդեսը: Ինչի պատճառով Ուելբեքը շատ հաճախ է հայտնվում պահեստայինների նստարանին:
Սակայն Ֆերգյուսոնը կարծում է, որ ապագայում Դենին առանցքային դեր կունենա կազմում:
-Ինչպես միշտ ես փորձում եմ հույս դնել Պերսիի և Ռունիի անհատական խաղի վրա, բայց Ուելբեքը ունի իր սեփական ներուժը:
Չնայած, որ Դենին կենտրոնական հարձակվող է, ներկա պահին ես նրան օգտագործում եմ ձախ եզրում: Կարծում եմ, որ այդ դիրքում նա կարող է լավ խաղ ցուցադրել և վտանգ ստեղծել դարպասի մոտ ,- ասել է Ֆերգյուսոնը: