«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ չի վախենում թուրքական «Գալաթասարայի» մարզադաշտի մթնոլորտից:
Այսօր Ֆերգյուսոնի սաները Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կխաղան «Գալաթասարայի» դեմ: Թուրքական «Թուրք Տելեկոմ» մարզադաշտը համարվում է աշխարհի ամենաաղմկոտ մարզադաշտներից, իսկ երկրպագուները աչքի են ընկնում իրենց կազմակերպվածությամբ:
Սակայն Սէր Ալեքսը կարծում է, որ իր թիմի վրա չի ազդի մարզադաշտի մթնոլորտը և նրանք կկարողանան այս խաղում երեք միավոր վաստակել: Ֆերգյուսոնը 1993թ-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում եղել է Թուրքիայում և գիտի թե ինչպես հաղթահարել մարզադաշտի մթնոլորտը և տեղի չտալ ագրեսիվ ֆանատներին:
-Երբ 1993թ-ին մենք եկանք այստեղ, ամեն ինչ անհավատալի էր: Այդ ժամանակ երևույթը մեր համար նոր էր և մենք մի փոքր վախեցանք:
Սակայն հետո մենք մի քանի անգամ եկանք այստեղ, այնպես որ ծանոթ ենք թուրք երկրպագուներին և նրանց էնտուզիազմին: Հիմա նրանք մեզ համար խնդիր չեն,- ասել է շոտլանդացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Գալաթասարայ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին: