«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ ցանկանում է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հավաքած միավորներով ռեկորդ սահմանել:
Այս պահին ռեկորդը պատկանում է «Չելսիին», որը Պրեմիեր Լիգայի 2004/05 մրցաշրջանը ավարտեց 95 միավորով:
Այժմ «Յունայթեդը» վստահորեն գնում է չեմպիոնական տիտղոսին և եթե հաղթի մնացած 9 խաղում, ապա կհավաքի 101 միավոր: Իսկ «Չելսիի» ռեկորդը թարմացնելու համար «կարմիր սատանաներին» բավական է 7 հաղթանակը:
-Ռեկորդը 95 միավորով պատկանում է «Չելսիին»: Եթե մենք հավաքենք 95 միավոր, ապա ես գոհ կլինեմ: Դա կլինի ֆանտաստիկ մրցաշրջան,- ասել է Սէր Ալեքսը: Goal