• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերդինանդն ապաքինվել է և կարող է մասնակցել «Ռեալի» հետ խաղին

Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» հետ պատասխան խաղից առաջ մասնակցել է թիմի վերջին մարզմանը:

Ռիոն շաբաթ օրը չմասնակցեց «Նորվիչի» հետ խաղին, քանի որ գրիպով հիվանդ էր: Մինչդեռ Ֆերդինանդը հասցրել է ապաքինվել և այսօր մասնակցել մարզմանը:

Մարզմանը մասնակցած խաղացողների մեջ չկար երիտասարդ Ֆիլ Ջոնսը: Ամենայն հավանականությամբ նա չի ապաքինվել կոճի վնասվածքից և չի մասնակցի երեքշաբթի կայանալիք «Ռեալի» հետ խաղին:

Ինչպես հայտնում է Goal պարբերականը, «Յունայթեդի» բաց մարզմանը մասնակցում էր Ջոննի Էվանսը, որը սակայն չէր պարապում ամբողջ թիմի հետ:

Ավելացնենք, որ «Ռեալի» հետ առաջին խաղին Էվանսը, Ֆերդինանդը և Ջոնսը դուրս եկան դաշտ «Յունայթեդի» մեկնարկային կազմում: Այդ խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Հետաքրքիր փաստեր