Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն պաշտոնապես հաստատել է, որ ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»:
Հայտնի է, որ «քաղաքայինները» դեռ անցած տարվանից են փորձում ձեռք բերել բրազիլացուն, սակայն «Շախտյորը» շարունակում է իր աստղի համար պահանջել 50 մլն եվրո (42.3 մլն ֆունտ): Այս արժեքն է գրված Ֆերնանդինյոյի պայմանագրում:
Միևնույն ժամանակ «Սիթին» պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստի համար վճարել ընդամենը 17 մլն ֆունտ: Այս իրավիճակում կարող է դեր խաղալ նաև անձամբ ֆուտբոլիստի ցանկությունը՝ փոխելու ակումբը:
«Այո, իմ ընկեր»,- թվիթերյան էջում պատասխանել է Ֆերնանդինյոն, երբ երկրպագուներից մեկը հարցրել է «Սիթի» տեղափոխվելու ցանկության մասին: