«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն խոստովանել է, որ իր նոր թիմին աշխարհի ամենալավ ակումբներից մեկն է համարում:
Անցած ամիս «քաղաքայինները» ավարտեցին 28-ամյա բրազիլիացու ձեռքբերման գործընթացը Դոնեցկի «Շախտյորից»` 30 մլն ֆունտի դիմաց: Ֆերնանդինյոյի խոսքերով, «Սիթին» շատ հայտնի է անգամ իր հայրենիքում:
-Ուկրաինայում, ինչպես և Բրազիլիայում, «Մանչեսթեր Սիթին» հիմա համարվում է աշխարհի լավագույն ակումբներից մեկը, և իմ պայմանագրի կնքումից հետո մարդիկ Բրազիլիայից շնորհավորում են ինձ աշխարհի թոփ-ակումբներից մեկը տեղափոխվելու համար:
Կարծում եմ, որ ինձ համար շատ կարևոր է, որ «Սիթին» այդպես հետաքրքրվում էր ինձնով, և ես ցանկանում եմ դրա համար վարձահատույց լինել լավ խաղով և շատ մրցանակներ նվաճելով,- Ֆերնանդինյոյի խոսքեն է մեջբերում ESPN-ը: