«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը խոստովանել է, որ ֆուտբոլ սկսել է խաղալ ճապոնական մուլտֆիլմերի շնորհիվ, որոնք ցուցադրվում էին հեռուստատեսությամբ:
Տորրեսը, ով վերջին երկու խաղում չորս գնդակ է խփել, այս պահին «Չելսիի» հետ գտնվում է Ճապոնիայում, որտեղ պատրաստվում են աշխարհի ակումբային առաջնությանը: Ինչպես խոստովանել է իսպանացին, «ծագող արևի երկիրը» մեծ դեր է խաղացել իր մանկության վրա:
-Հիշում եմ, երբ երեխա էի, մեր հուռուստացույցը լավ չէր բռնում այդ ազդանշանը, սակայն դպրոցում բոլորը խոսում էին ճապոնական մուլտֆիլմերի մասին: Իսպանիայում այդ մուլտսերիալը կոչվում էր «Oliver y Benji», իսկ Ճապոնիայում՝ «Captain Tsubasa»: Այնտեղ երկու երիտասարդ ֆոիտբոլիստներ սկսում են հանդես գալ երիտասարդական ակումբում, հրավիրվում են ազգային հավաքական, հաղթում են աշխարհի առաջնությունը և տեղափոխվում «Բարսելոնա» և «Բավարիա»: Որը կարծես երազ լիներ:
Հենց այդ մուլտֆիլմի շնորհիվ էլ ես սկսեցի ֆուտբոլ խաղալ: Ես ցանկացա դառնալ Օլիվիերը, որովհետև նա հարձակվող էր, իսկ Բենջին դարպասապահ էր: Դա իմ առաջին շփումն էր Ճապոնիայի հետ,- ասել է Տորրեսը «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում: