Ֆիլիպե Կոուտինյոն հայտնել է, որ ցանկանում է «Լիվերպուլում» երկար մնալ և դառնալ նրա համար առանցքային խաղացող:
Պրեմիեր Լիգայում Կոուտինյոի նորամուտը հաջող ստացվեց: 20-ամյա բրազիլիացին առաջին 5 խաղում դարձել է 2 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Սակայն Ֆիլիպեն ցանկանում է ապագայում ավելիին հասնել:
-Բրենդան Ռոջերսը հիանալի մարզիչ է: Նա շփվում է բոլորի հետ և ինձ դուր է գալիս նրա հետ աշխատել: Այստեղ խաղը շատ արագ է և պահանջում է ֆիզիկական լավ պատրաստականություն: Դա ինձ դուր է գալիս: Ես մշտապես սովորում եմ:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է առաջ գնալ և դառնալ ավելի լավը: Ես բացառություն չեմ:
Հուսով եմ՝ այստեղ երկար տարիներ կխաղամ և կդառնամ ակումբի համար կարևոր ֆուտբոլիստ,- ասել է Կոուտինյոն: Goal