«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը խոստովանել է, որ «դժվար է լսել» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի նախատինքը՝ կապված իր ավելորդ քաշի հետ:
Անցած ամռանը «Լիդսից» տեղափոխվելուց հետո Ֆիլիպսը ընդամենը մի քանի հանդիպում է անցկացրել «Սիթիի» կազմում, իսկ դեկտեմբերին Գվարդիոլան հայտարարեց, որ Կալվինը ոչ միայն վնասվածք է ստացել, այլև ավելորդ քաշ է հավաքել:
Վավերագրական ֆիլմի թողարկումից առաջ 27 ամյա անգլիացի ֆուտբոլիստն անդրադարձել է իր հետ կապված այդ «թյուրիմացությանը»:
«Անձամբ ես չէի կարծում, որ ավելորդ քաշ եմ հավաքել, բայց մարզիչը այլ կարծիքի էր: Ես համակերպվեցի, ամեն ինչ արեցի մարզավիճակ ձեռք բերելու համար, իսկ հաջորդ խաղում՝ «Լիդսի» դեմ, ես ընդգրկվեցի պահեստայինների թվում: Այդ ժամանակից ի վեր ես հասանելի եմ եղել յուրաքանչյուր հանդիպմանը»:
«Դա պարզապես այն բաներից մեկն է, որտեղ թյուրհասկացություն կա անձնակազմի որոշ անդամների միջև: Վավերագրական ֆիլմում դուք կտեսնեք դրա մանրամասները և թե ինչպես եմ ես վերաբերվել դրան», – ասել է Ֆիլիպսը BBC Radio 5 Live-ին: