«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Հիշեցնենք, որ գերմանական ակումբը խաղալու է լոնդոնյան «Արսենալի» դեմ:
-Ես գոհ եմ վիճակահանության արդյուքներից: Անհամբեր սպասում եմ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Պեր Մերտեզակերի և Լուկաս Պոդոլսկիի դեմ խաղին: Երբեք չեմ խաղացել «Արսենալի» հետ Լոնդոնում: Սա հետաքրքիր փորձ կլինի ինձ համար,- ասել է նա: