Խաղային կարիերան ավարտած Ֆիլ Նևիլը ցանկություն է հայտնել գլխավորել «Էվերթոնը»:
Ինչպես հայտնի է, այժմ մերսիսայդյան ակումբը Դևիդ Մոյեսին փոխարինող է փնտրում, ով արդեն սկսել է աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում»:
The Guardian պարբերականի հաղորդմամբ, 36-ամյա Նևիլը հայտնել է ակումբի նախագահ Բիլ Քենրայթին, որ պատրաստ է մարզել թիմը: Ֆիլին դեռ պատասխան չի տրվել:
Եթե հանկարծ «Էվերթոնը» մերժի Նևիլին, ապա Ֆիլը կարող է սկսել մարզչական կարիերան «Յունայթեդում»՝ որպես Մոյեսի օգնական: Բացի այդ, Նևիլն ունի առաջարկ՝ դառնալու հեռուստատեսային փորձագետ: