«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսն ազդրի մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս:
Հիշեցնենք, որ Ջոնսն այդ վնասվածքն ստացել էր երկուշաբթի երեկոյան՝ Եվրո-2016-ի խմբային փուլում Շվեյցարիայի դեմ խաղի ժամանակ: Բազելում կայացած խաղի 77-րդ րոպեին Ֆիլը ստիպված փոխարինվեց:
Ակումբ վերադառնալուց հետո 22-ամյա պաշտպանը բժշկական զննություն է անցել և պարզ է դարձել, որ նրա ապաքինման համար կպահանջվի մեկ ամիս:
-Ֆիլը վնասել է ազդրի հետևի մկանը: Նա բաց կթողնի երեք շաբաթ կամ մեկ ամիս,- ասել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: Sky Sports
Ավելացնենք, որ Ջոնսն առանց փոխարինման մասնակցել է Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում իր թիմի բոլոր երեք խաղերին: Ֆիլը ճանաչվել է «Յունայթեդի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: