«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը ունի բոլոր շանսերը մասնակցելու «Չելսիի» հետ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի վերախաղարկմանը, որը տեղի կունենա երկուշաբթի երեկոյան:
Ինչպես հայտնի է, շաբաթ օրը «մանկունյանցիները» Պրեմիեր Լիգայի շրջանակներում կմրցեն «Սանդերլենդի» հետ, իսկ երկուշաբթի օրը «Չելսիի» հետ կվիճարկեն Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի ուղեգիրը: Խաղային այս գրաֆիկի պայմաններում Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հավանաբար կկատարի կազմի ռոտացիա:
The Guardian-ի հաղորդմամբ, Ֆերգյուսոնը կրկին կարող է օգտվել Ֆիլ Ջոնսի ծառայություններից, ով բացակայում է Անգլիայի գավաթում «Ռեդինգի» հետ հաղթական խաղից հետո (2:1):
-Ֆիլ Ջոնսի վերադարձը մոտ է,- հայտնել է Սէր Ալեքսը:
Աղբյուրի հաղորդմամբ շոտլանդացի մարզիչը ցանկանում է Ջոնսին ևս մի քանի օր տալ մարզավիճակը վերականգնելու համար, որպեսզի ամբողջովին պատրաստ լինի «Չելսիի» հետ խաղին: Մարզչի տրամադրության տակ է նաև թիմի վետերան Փոլ Սքոուլզը, ով լուծել է առողջական խնդիրները և կարող է մասնակցել «Սանդերլենդի» հետ խաղին: