Պաշտպան Ֆիլ Ջոնսը հայտնվել է այն հինգ խաղացողների թվում, որոնց հետ «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է չերկարաձգել համագործակցությունը:
31 ամյա Ջոնսը «Յունայթեդի» իսկական վետերան է, բայց Ֆիլն այս մրցաշրջանում ոչ մի րոպե չի խաղացել Էրիկ Տեն Հագի թիմում:
Ջոնսը վերջին երեք տարիների ընթացքում ընդամենը երկու հանդիպում է անցկացրել «Յունայթեդի» մեկնարկային կազմում և նույնիսկ չի կարողացել լիարժեք մարզվել այս մրցաշրջանում։ Ֆիլը վերջին անգամ երևացել է Քարինգտոնի մարզաբազայում մայիսի 20-ին:
Բնականաբար, ստեղծված իրավիճակում Ջոնսը չի կարող հույս դնել պայմանագրի երկարաձգման վրա, որը նա ստորագրել է 2019 թվականի փետրվարին։
Բացի Ջոնսից, «Յունայթեդը» հրաժարվել է նոր գործարքներ կնքել Ակսել Տուանզեբեի հետ, ով ակումբի կազմում միակ հանդիպումն անցկացրել է Եվրոպա լիգայում «Աստանայի» դեմ խաղում, Իթան Գելբրեյթին, Օնդրեյ Մասթնին և Չարլի Ուելենսին, հայտնում է Manchester Evening News-ը: