«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆիլ Ջոնսը խոստովանել է, որ պատրաստվում է աշխատել գոլային պահերը լավագույնս իրացնելու վրա:
21-ամյա Ջոնսը չի թաքցնում, որ գերադասում է խաղալ պաշտպանության կենտրոնում: Մինչդեռ մարզիչը հաճախ նրան խաղացնում է կիսապաշտպանության գծում, իսկ դա նշանակում է, որ Ֆիլը երբեմն ստիպված է լինում միանալ հարձակմանը:
Անցած հանգստյան օրերին «Արսենալի» հետ խաղում (1:1) Ջոնսը գոլ խփելու մի քանի լավ պահ ունեցավ, սակայն չկարողացավ դրանք օգտագործել: Ֆիլը մտադիր է ուղղել դա:
-Առաջին պահն ավելի հեշտ էր: Կարծում եմ՝ պետք է գնդակն ուղարկեի ցանցի մեջ: Երկրորդ անգամ ավելի բարդ էր: Հնարավոր է, որ եթե օդում մնայի ևս մեկ-երկու վայրկյան, ապա կկարողանայի նորմալ փոխանցում կատարել:
Խփած գոլերն այն է, ինչի վրա պետք չէ աշխատել: Հուսամ, որ մինչև մրցաշրջանի ավարտը գոնե մեկ գոլ կխփեմ,- հայտնել է Ջոնսը: Sky Sports