«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հաստատել է, որ պաշտպան Ֆիլ Ջոնսը դեռ վնասվածք ունի:
Ջոնսը «Յունայթեդի» հնաբնակներից է, որտեղ տեղափոխվել է 2011 թվականին: Այնուամենայնիվ, Ֆիլի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և 30 ամյա անգլիացու ապագան «կարմիր սատանաների» կազմում վտանգի տակ է։
«Ոչ, նրա հարցը դեռ որոշված չէ, մենք դա կանենք ամռանը, բայց նա վնասվածք է ունեցել ամբողջ մրցաշրջանում»:
«Չեմ կարող ասել, արդյոք նա կխաղա այս մրցաշրջանում: Կարող եմ միայն ասել, որ նա չի կարողացել մարզվել մրցաշրջանի առաջին օրվանից, այնպես որ սա այն դեպքը չէ, երբ դուք կարող եք արագ վերականգնվել և արագ հասանելի դառնալ»,- Տեն Հագին է մեջբերում Daily Express։