• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆիրմինոն չի բանակցի այլ ակումբների հետ մինչև մրցաշրջանի ավարտը

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի գործակալը հայտնել է, որ իր հաճախորդը չի բանակցի այլ ակումբների հետ մինչև մրցաշրջանի ավարտը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ֆիրմինոն տեղեկացրել է իր գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլից» հեռանալու իր որոշման մասին, երբ ավարտվում է Ռոբերտոյի պայմանագրի ժամկետը։

Այնուամենայնիվ, 31 ամյա բրազիլացին չի շտապում նոր ակումբ փնտրել և մրցաշրջանի մնացած հատվածում ամբողջությամբ կենտրոնացած կլինի «Լիվերպուլի» վրա։

«Առաջիկա մի քանի շաբաթվա մեր պլանը, և սա Ռոբերտոյի սեփական ծրագիրն է, մարզչին և «Լիվերպուլին» կրկին ցույց տալ Ռոբերտոյի լավագույն մարզավիճակը, ինչպես հարկն է հրաժեշտ տալ: Դա այն է, ինչ նա ուզում է»:

«Նա չգիտի, թե ինչ է սպասվում իրեն: Երբ մենք քննարկեցինք դա, նա ինձ ասաց. «Ես չեմ ուզում խոսել ուրիշի հետ, դա անհրաժեշտ չէ»: Նա որոշում է կայացրել ակումբի հետ»:

«Սա առաջին անգամն է իմ կյանքում, երբ նա դառնում է ազատ գործակալ, և նա ասաց, որ պետք չէ խոսել ուրիշների հետ: Հետևաբար, նրան չեն դրդում այլ ակումբները կամ ֆինանսական պայմանները, նա հեռու է դրանից»,- գործակալ Ռոջեր Վիտմանին մեջբերել է Daily Mirror-ը։

Հետաքրքիր փաստեր