«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն սրունքի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել:
Ֆիրմինոն «Լիվերպուլի» մեկնարկային կազմում էր «Լիոնի» և «Միլանի» դեմ Դուբայի ընկերական խաղերի ժամանակ, սակայն Ռոբերտոն դուրս մնաց «կարմիրների» հայտացուցակից հինգշաբթի երեկոյան Լիգայի գավաթի 4-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը։
Ինչպես հայտնում է Liverpool Echo-ն, Ֆիրմինոյին խանգարել է սրունքի մկանը, որը նա վնասել էր մարզման ժամանակ: 31 ամյա բրազիլացին արդեն խորացված հետազոտության է ենթարկվել, որը լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել։
Ի տարբերություն Լուիս Դիասի և Դիոգու Ժոտայի, Ֆիրմինոն ստիպված չէ մնալ հիվանդանոցում: Հույս կա, որ Ռոբերտոն տոնական շրջանում կմասնակցի «կարմիրների» հանդիպումներին։