ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն Ուրուգվայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին խորհուրդ է տվել բուժման կուրսեր անցնել:
Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիին կծելու համար Սուարեսը որակազրկվեց չորս ամսով և հավաքականի 9 խաղով: Վալկեի կարծիքով, եթե Սուարեսը չի կարողանում խաղի ընթացքում կառավարել իրեն, ապա իրեն անհրաժեշտ է համապատասխան մասնագետների օգնությունը:
-Սուարեսը պետք է բուժում անցնի, որպեսզի չկրկնվի նման բան, քանի որ նրա հետ ինչ որ բան այն չէ: Եթե դա լիներ առաջին անգամ, ապա կարելի էր համարել պատահականություն: Հենց դրա համար էլ մենք նման որոշում ենք կայացրել, քանի որ դա օրինակ կլինի մյուս ֆուտբոլիստների համար:
Դա տեսան միլիոնավոր մարդիկ: Կարծում եմ, որ ծնողները չեն ցանկանա, որ իրենց երեխաներն աշխարհի առաջնությունում նման բան տեսնեն,- Վալկեի խոսքերն է մեջբերում Fou Four Two-ը: