Աշխարհի 2014թ-ի առաջնությունը ձախողելուց հետո Անգլիայի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է 20-րդ հորիզոնական:
Բրազիլայում կայացած առաջնության և ոչ մի խաղում հաղթանակ չտարած անգլիացիները նահանջեցին միանգամից 10 հորիզոնականով: 20-րդ հորիզոնականը վերջին 18 տարիների ընթացքում «երեք առյուծների» վատագայուն դիրքն է:
Վերջին անգամ Անգլիայի հավաքականը նման ցածր դիրքում էր եղել 1996թ-ին, սակայն այն ժամանակ նրանք էին ընդունում Եվրո-96-ը և ցածր դիրքը կապված էր որակավորման խաղերին չմասնակցելով:
Ավելացնենք, որ աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը: Իսկ Հայաստանի ազգային հավաքականը նահանջելով 3 հորիզոնականով՝ զբաղեցրել է 41-րդ տեղը: