• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՖԻՖԱ-ն պաշտպանել է Եվա Կարենյրոյին

Եվա Կարնեյրո Տիբո ԿուրտուաՖԻՖԱ-ի բժշկական կոմիտեի ղեկավար Միշել Դ՚Օհեն պաշտպանել է «Չելսիի» բժիշկ Եվա Կարնեյրոյին՝ Տիբո Կուրտուայի վնասվածք ստանալու դրվագում նրա գործողությունների համար:

Հիշեցնենք, որ «կապույտների» բժշկական շտաբը կոշտ քննադատությունների ենթարկվեց այն բանի համար, երբ Կարնեյրոն և նրա գործընկերենրը Տիբոյին թույլ տվեցին խաղը շարունակել ուղեղի ցնցում ստանալուց հետո: Սակայն մի քանի րոպե դաշտում անցկացնելուց հետո Կուրտուան փոխարինվեց: Դ՚Օհեն կարծում է, որ Եվան այդ իրավիճակում բացարձակ ճիշտ է գործել:

-Ես կարծում եմ, որ «Չելսիի» բժիշկը ճիշտ է գործել: Նա որոշել է, որ դարպասապահը կարող է շարունակել խաղը: Սակայն երբ Կուրտուան իրեն վատ զգաց, նրան փոխարինեցին: Նման բան կարող է լինել յուրաքանչյուրի հետ, ով ցնցում է ստացել:

Ակումբի բժիշկն իր վրա ճնշում է զգում գլխավոր մարզչի և ողջ մարզադաշտի կողմից: Սակայն միայն բժիշկը գիտի իր ֆուտբոլիստի վիճակը: Ուղեղի ցնցումից հետո նորմալ վիճակը կարող է փոխվել,- Դ՚Օհեյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հետաքրքիր փաստեր