«Ֆլամենգոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մատեուս Ֆրանկան մոտ է «Կրիստալ Փելես» տեղափոխվելուն։ Գործարքի արժեքը գնահատվում է 26 միլիոն ֆունտ:
«Ֆլամենգոն» ընդունել է «Փելեսի» 17 միլիոն ֆունտ ստերլինգանոց առաջարկը, հայտնում է Evening Standard-ը: Եվս 9 միլիոն ֆունտ «Փելեսը» կտրամադրի «Ֆլամինգոյին» բոնուսների տեսքով։
Ֆրանկայի գնումը կօգնի «Պալասին» փոխհատուցել Վիլֆրիդ Զահայի կորուստը, ով մերժեց «արծիվների» նոր պայմանագրի առաջարկը և որպես ազատ գործակալ միացավ «Գալաթասարայի»:
Սպասվում է, որ 19 ամյա բրազիլացին այս շաբաթ կուղևորվի Լոնդոն՝ բուժզննում անցնելու և «Փելեսի» հետ պայմանագիր կնքելու համար։
Նշենք, որ այս ամառվա սկզբին Ֆրանկային կապում էին «Նյուքասլի», «Կրիստալ Փելեսի», «Վեստ Հեմի» և նույնիսկ «Չելսիի» հետ:
Ֆրանկան «Ֆլամենգոյի» ակադեմիայի շրջանավարտ է, և 2021 թվականին իր նորամուտից ի վեր Մատեուսը կարողացել է վաստակել Հարավային Ամերիկայի ամենավառ տաղանդներից մեկի համբավը: