«Ֆլամենգոն» շարունակում է բանակցություններ վարել «Արսենալի» ձախ պաշտպան Անդրե Սանթոսին ձեռք բերելու համար:
30-ամյա բրազիլիացին անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Գրեմիոյում»: Լուրերի համաձայն, Սանթոսը հիմա ուզում է հայրենիք վերադառնալ:
«Ֆլամենգոյի» մարզիչ Մանո Մենեզեսը հանդիսանում է Սանթոսի մեծ երկրպագու, ում հետ նրանք աշխատել են «Կորինտիանսում»: Նա պետք է շտապի, քանի որ տրանսֆերային պատուհանը Բրազիլիայում փակվում է հուլիսի 20-ին:
-Մենք բոլորս լավ ճանաչում ենք Անդրեին: Անցած տարի նա «Ֆլամենգոյում» էր հանդես գալիս, բացի այդ ես նրան մարզել եմ նաև «Կորինտիանսում»: Նա փորձառու եզրային պաշտպան է և պատրաստ է շատ բան տալ թիմին: Հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի, և գործարքը պաշտոնապես կկնքվի,- Sambafoot-ի հետ հարցազրույցում նշել է Մենեզեսը: