«Արսենալի» կիսապաշտպան Մաթյո Ֆլամինին հայտնել է, որ իր ակումբը լրջորեն է տրամադրված առանց տիտղոսների շարքն ավարտելուն:
Ֆլամինին 2005թ-ին «Արսենալի» կազմում մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակչին, որտեղ «զինագործները» 11 մետրոնց հարվածաշարից հետո նվաճեցին մինչ օրս իրենց վերջին տիտղոսը:
Հինգ տարի «Միլանում» հանդես գալով` Մաթյոն ոչինչ բաց չի թողել. «Արսենալն» այդ ընթացքում ոչինչ չի նվաճել: Սակայն այժմ, Մեսութ Օզիլի` «Էմիրեյթս» ժամանելուց հետո, Ֆլամինին ցանկանում է ինչ-որ բան նվաճել:
-Այս մրցաշրջանը կարևոր է «Արսենալի» և ինձ համար: Մեր տրամադրվածությունը միանգամայն պարզ է, և Մեսութի ժամանումը դրա վկայությունն է:
Մենք ցանկանում ենք չեմպիոնական տիտղոսի համար պայքարել և հույս ունենք, որ լավ հանդես կգանք Չեմպիոնների Լիգայում: Թիմը շատ երկար է սպասել տիտղոս նվաճելուն:
Մենք ունակ ենք տիտղոսի հավակնել, անգամ եթե մեզ հավակնորդների թվում չեն ներառում: Սա իմ շարժառիթն է: Ես «Արսենալի» հետ ևս մեկ գեղեցիկ պատմություն եմ ուզում գրել,- Daily Mirror-ի հետ հարցազրույցում հայտնել է Ֆլամինին: