«Նոթինգհեմ Ֆորեստը» առաջարկ է արել «ՊՍՎ»-ի կիսապաշտպան Իբրահիմ Սանգարեին ձեռք բերելու համար:
Ինչպես նշում է The Athletic-ը, «Ֆորեստը» վաղուց է հետաքրքրված Սանգարեով, և այժմ, վերջապես, որոշել է պաշտոնական առաջարկ կատարել։
Դեռ պարզ չէ, թե որքան են «անտառապահներն» առաջարկել Սանգարեի համար, սակայն «ՊՍՎ»-ն 25 ամյա կոտդիվուարցուն, ում պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականը, գնահատում է 30 միլիոն ֆունտ ստերլինգ:
«Ֆորեստի» այս փորձը շատ հավակնոտ է թվում, քանի որ նախկինում Սանգարեի ծառայություններով հետաքրքրվում էին այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Չելսին», «Արսենալը», «Տոտտենհեմը» և «Լիվերպուլը»:
«Ֆորեստը» մեկ տարի առաջ Պրեմիեր լիգա բարձրանալուց հետո փնտրում է ֆիզիկապես ամուր կիսապաշտպանի, և Սիթի Գրաունդի ղեկավարները Սանգարեին համարում են կատարյալ: