«Նոթինգհեմ Ֆորեստը» հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջովանի Ռեյնայի վարձակալության մասին:
Սանդերլենդում ծնված 21 ամյա ամերիկացի ֆուտբոլիստը «Նոթինգհեմ» մեկնելուց առաջ նոր պայմանագիր է կնքել «դորտմունդցիների» հետ:
Ինչպես հաղորդում է Sky Sport Germany-ը, «Ֆորեստը» հնարավորություն է ստացել գնելու Ռեյնային մրցաշրջանի վերջում 15-20 միլիոն եվրոյով (13-17 միլիոն ֆունտ):
Ռեյնան Բունդեսլիգայում իր նորամուտը նշեց 17 տարեկանում, բայց ինչ-որ պահի նրա զարգացումը կանգ առավ, և այս մրցաշրջանում Ջովանին մեկ անգամ է ընդամենը կարողացել հայտնվել մեկնարկային կազմում։
Ռեյնան, ով 24 հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի հավաքականի կազմում, հանդես կգա 20 համարի ներքո: