Լոնդոնի «Ֆուլհեմը» բանակցություններ է վարում «Միլանի» կիսապաշտպան Ուրբի Էմանուելսոնին վարձակալելու համար: Ուրբին մրցաշրջանի մնացած հատվածը կխաղա Անգլիայում:
Հոլանդացին գոհ չէ, այն կարգավիճակից, որն ունի «Միլանում»: 26-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում նստել պահեստայիններին, ինչի համար որոշել է տեղափոխվել «Ֆուլհեմ»:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Էմանուելսոնը արդեն ժամանել է Լոնդոն, որտեղ կանցնի բուժզննում և կստորագրի վարձավճարով հանդես գալու պայմանագիր:
Ավելացնենք, որ Էմանուելսոնը «Միլանում» է 2011թ-ից: Մասնակցել է 49 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: